Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Մոծակը կնոջը 300-կիլոգրամանոց հրեշի է վերածել

Մոծակը կնոջը 300-կիլոգրամանոց հրեշի է վերածել

Կինը, ով հինգ տարի պառկած է մնացել անկողնում այն պատճառով, որ ամաչել է դիմել բժիշկներին, քանի որ գիրացել է, իրականում վարակվել է մոծակից: 

 

Հարավային Աֆրիկայի բնակչուհի 42-ամյա կինը չի նկատել, թե ինչպես է իր քաշը 85 կիլոգրամից 300-ի վերածվել 2006թ-ին մոծակի խայթելուց հետո: Շատ հնարավոր է, որ մոծակը վարակել է նրա ավշային համակարգը, որն էլ ոտքերի այտուցների պատճառ է հանդիսացել: 

 

Երկու որդեգրած երեխաների մայրը այնքան է գիրացել, որ չի կարողացել ամենատարրական գործողությունները կատարել: 

 

Հիվանդությունն այնքան է արմատավորվել, որ վերածվել է փղային հիվանդության, որի պատճառով անհամեմատ մեծանում է մարմնի այս կամ այն մասը: Բժիշկներին դիմելուց հետո նրան ծայրահեղ դիետա են առաջարկել, որի արդյունքում 25 օրերի ընթացքում նա 17 կիլոգրամով նիհարել է: Դա բավական է եղել նրա վիրահատելու համար: 

 

Սոֆիային վիրահատել են և ոտքերից հեռացրել ավելորդ հեղուկն ու կախված մաշկը: 

 

Վիրահատությունից հետո Սոֆիան նիհարել է 127 կիլոգրամով: Բժիշկները կնոջ մոտ լիմֆեդեմա են ախտորոշել, որը կարող է մոծակի խայթոցի արդյունք հանդիսանալ: Սակայն դա կարող է նաև սուր զգացմունքային խնդիրների հետևանք լինել, որը կնոջ մոտ առաջացել է հոր մահից և երեխայի մահացած ծնվելուց հետո, որն էլ ախտահարել է նրա ավշային համակարգը: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ